Հաջողությունն այն կլինի, եթե մենք սկսենք նորմալ շփվել․ Լավրովը Պուտինի ու Թրամփի գալիք հանդիպման մասին
International newsՄոսկվան կցանկանար պայմանավորվել Վաշինգթոնի հետ Հելսինկիում հուլիսի 16-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ՝ բոլոր բարդ հարցերով կոմունիկացիայի ալիքները վերականգնելու մասին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրող Լարրի Քինգին RT հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցում։ շ
«Եթե վերադառնանք այն հարցին, թե ինչպես ենք մենք պատկերացնում հանդիպման իդեալական ելքը, ապա մենք կցանկանայինք պայմանավորվել կոմունիկացիայի ալիքները վերականգնելու մասին բոլոր այն բարդ հարցերի շուրջ, որտեղ մեր դիրքորոշումները տարբերվում են, որպեսզի մենք կարողանանք աշխատել այդ խնդիրների լուծման հանդեպ մեր մոտեցումների մերձեցման ուղղությամբ»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ գագաթաժողովը հնարավոր կլինի հաջող անվանել, եթե ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները սկսեն նորմալ շփվել։ «Կոմունիկացիայի գրեթե բոլոր ալիքները, որոնք հաստատվել էին վերջին 10 տարիներին, սառեցված են»,- հիշեցրել է նախարարը։