Անվասայլակով տեղաշարժվող հայ երգիչը հիացրել է գերմանական հեռուստաշոուի ժյուրիին (լուսանկար, տեսանյութ)
TVPressident.am-ը գրում է. Դժբախտ պատահար Սարդարապատում. ահա սա էին գուժում օրվա լրատվականները 2008թ. մայիսի 26-ին Արմավիրի մարզի Սարդարապատ համալիրում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին:
Սարդարապատին նվիրված տոնակատարության փորձի ժամանակ դժբախ դեպք տեղի ունեցավ, քամին լուսարձակն էր պոկել, քանի երեխա էր վնասվել, մահացել....
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պատահարի հետևանքով տուժել էր 6 քաղաքացի, որոնցից 2-ը` ծանր մարմնական վնասվածքներով:
Նրանցից մեկն էլ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանն էր: Երգիչը, ով փրկել է մի քանի երեխայի կյանք, այդ օրը ծանր հարված է ստացել մեջքին, և այժմ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում:

Հարուստ կենսագրություն (ծնված՝ 18.03.1977թ.-ին Գյումրիում
1983-1993 ավարտել է Գյումրիի միջնակարգ դպրոցը, ավարտել է 10-րդ դասարան
1986-1993 Գյումրու Գեղարվեստի- երաժշտական դպրոց
1993-1998 Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ինստիտուտ
1998-2003 Երեւանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիա
2003-2005 Ասպիրանտուրա Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում

Մասնագիտական փորձառություն
1993 – 2010 Հայ Առաքելական Եկեղեցու մենակատար երգիչ
1997 – 2010 Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ
1997 – 2010 Գյումրիի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ
2001 – 2010 «Կոհար» սիմֆոնիկ անսամբլում երգչախմբի մենակատար երգիչ
2002 – 2010 Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար երգիչ
2003 – 2010 Երեւանի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մենակատար երգիչ
2003 – 2010 Հայկական կամերային անսամբլի երգիչ
2012-ից ՀԵՄԱ հ/կ անդամ եւ «Երգեցողության դաս» ծրագրի ղեկավար, ցայսօր՝ երգեցողության ուսուցիչ

Օպերայի ռեպերտուար
Verdi -- «La Traviata» – Alfredo
Verdi – «Il trovatore» – Monriko
Puccinni – «La Rondine» – Ruggero
Puccinni – «Gianni Schicchi»- Rinccio
Puccinni -- «Tosca»-Cavaradossi
Leonkavallo – «Pagliacci»- Canio
Donizetti - «l'elisir d'amore»- Nemorino
Mascagni -«Cavalleria Rusticana»- Turiddu
Տիգրանյան -«Անուշ»- Սարո
Տիգրանյան -«Դավիթ Բեկ»- Շահումյան
Չուխաջյան – «Արշակ II»- Տիրիթ
Չայկովսկի -- «Եվգենի Օնեգին»- Լենսկի

Ուսումնասիրած, բայց անկատար դերեր
Verdi -«Rigoletto»- Duca
Verdi -«Aida»- Radames
Puccini -«Turandot»- Kalaf
Արտակ Կիրակոսյանն ընտանիքով բնակության նպատակով տեղափոխվել է Գերմանիա: Տեղի երաժշտական մրցույթ հեռուստանախագծերից մեկում էլ Արտակը կրկին փայլել և 4 անգամ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին:
