ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան սկսել են ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցով բանակցությունները
International newsՀյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները սկսել են Կորեական պատերազմի տարիներին զոհված ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցի շուրջ բանակցությունները, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Բանակցություններն ընթանում են Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Փհանմուջոմ գյուղում։ Ըստ «Ռենհապ» գործակալության տվյալների՝ բանակացություններին մասնակցում է Հարավային Կորեայում տեղակայված բազմազգ ուժերին ներկայացնող ամերիկյան գեներալը։
Ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցով հանդիպումը պետք է կայանար ավելի վաղ այս շաբաթ, սակայն Փհենյանը պնդել է, որ բանակցություններն ընթանան ոչ թե ուղղակի ԱՄՆ ներկայացուցիչների հետ, այլ Կորեական թերակղու գեներալների մակարդակով։