Երբ գիտնականները պարզեցին, թե ինչն է իրականում հանդիսացել այս աղջկա մահվան պատճառը պարզապես շոկի ենթարկվեցին (Ֆոտոշարք)
LifestyleԻնկերի ցեղին պատկանող մումիացված աղջկա մարմինը հայտնաբերվել է դեռևս 1991 թվականին արշավներից մեկի ժամանակ: Այն գտնվել է արգենտինական Լյուլյայկո հրաբխի գագաթին, որը ինկերի շրջանում ավելի շատ հայտնի էր Իյ-Իյ-Իյ-Կօ անունով:

Այն, որ ժամանակին երեխաների զոհաբերությունները բավականին տարածված են եղել, փաստում են նաև մի շարք գտածոներ: Դրանք արծաթե կամ ոսկե իրեր են, հագուստ կամ սպիտակ անհայտ թռչունների փետուրներից պատրաստված գլխարկներ և նույնիսկ մումիաներ:

Գագաթին հայտնաբերված մումիաների վրա բռնության հետքեր չկան: Նրանք պարզապես սառել են ձյան մեջ:

Այնտեղ, 6 723 մետր բարձրության վրա, իրար մոտիկ կացարաններ են հայտնաբերվել, որոնց մեջ մասնագետները երեք մումիաներ են հայտնաբերել: Դրանցից մեկը 13 տարեկանլ, իսկ մյուսները 5 տարեկան երեխաներ են եղել:

Մասանգետները երեխաների մահը բացատրում էին ինկերի ցեղում մեծ տարածում ունեցող ավանդույթով:

Սակայն այդ «դաժան» ծիսակատարության մանրամասները պարզ դարձան միայն այն բանից հետո, երբ նրանք հետազոտեցին երեխաների մարմինները և դրանց հյուսվածքները:

Մանրակրկիտ հետազոտոտթյան արդյունքում պարզվեց, որ երեխաների մումիաները հրաբխի գագաթին են եղել ավելի քան 500 տարի, ինչն էլ իսկական խառնաշփոթ առաջացրեց գիտնականների շրջանում: Դիակներն այնքան լավ էին պահպանվել, որ թվում էր, թե երեխաների մահը վրա է հասել ընդամենը մի քանի օր առաջ: Ինչպես տեղեկացնում է բրիտանական համալսարանի դոկտոր Էնդրյու Ուիլսոնը, մումիաների պահպանման պատճառը ցուրտն է, որի շնորհիվ պահպանվել են նաև թոքերը, իսկ մկանայան համակարգում նույնիսկ արյան հետքեր են հայտնաբերվել:

Ավանդական ԴՆԹ-ի վերլուծության փոխարեն գիտնականները հետազոտել էին հյուսվածքների մեջ գտնվող սպիտակուցները և պարզել, որ արտաքինից առողջ աղջիկը իրականում տառապել է տուբերկուլիոզին նմանվող հիվանդությամբ: Վարակի մասին ի դեպք փորձագետները առաջին անգամ տեղեկացել են հենց այդ փորձաքննության ժամանակ:

13-ամյա աղջկա մումիան մինչ այսօր համարվում է ամենատպավորիչ և շատ հանելուկներ պարունակող գտածոններից մեկը:
Նրան գտել են նստած, ոտքերը ծալված վիճակում:

Հանելուկային մահվան ամենասարսափելի բացատրություններից մեկի պարզաբանմանը նպաստել են նաև աղջկա մազերից ստացված արդյունքները: Պատասխանների համաձայն, մինչև երեխայի զոհաբերումը նրան մեկ տարի շարունակ կերակրել են տերևներով և ալկոհոկային խմիչքներով: Ի դեպ այս տերևների մնացորդները պահպանվել են նույնիսկ աղջկա բերանում:
Հետազոտությունների համաձայն մինչը մահը նրան 6 շաբաթ շարունակ մեծ չափաբաժնով ալկոհոլ են խմեցրել:
Ի դեպ նույն ախտանիշներն են հայտնաբերվել նաև մյուս 2 մումիաների դեպքում:

Գիտնականները վստահ են, որ բթացման գործընթացը ցեղակիցները կատարել են, որպեսզի երեխաները չգիտակցեն իրենց մոտալուտ մահը…