ԱՄՆ-ն և ԵՄ-ն լավագույն ընկերներ են. Դոնալդ Տուսկ
International newsԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահայտություններին, հայտարարել է, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները լավագույն ընկերներ են և ոչ թե մրցակիցներ:
«Ամերիկան և ԵՄ-ն լավագույն ընկերներ են: Ով էլ, որ ասի, որ մենք մրցակիցներ ենք, դա կեղծ լուրերի տարածում է», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է Տուսկը Twitter-ում:
Ավելի վաղ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է. «Եվրամիությունը մեր մրցակիցն է՝ ելնելով նրանից, թե ինչ են իրենք անում առևտրում»: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ մրցակիցներն են նաև Ռուսաստանն ու Չինաստանը:
Նշենք, որ ԱՄՆ-ն, իր քայլերը մեկնաբանելով ազգային անվտանգության նկատառումներով, մարտին պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքեր է սահմանել 10-25 տոկոսի չափով:
Ի պատասխան այդ քայլի՝ Եվրամիությունը նույնպես հունիսին 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար: