Այս կինը գումար է վաստակում ուրիշի հուղարկավորության ժամանակ ողբալով (տեսանյութ)
TVԼացն ու սուգը Գանայի կյանքից անպակաս են: Այս վայրում թաղման ժամանակ արտահայտված ցավն ու լացը փաստում են, թե որքան հարգված է եղել մարդը: Այնպես որ զարմանալի չէ, որ մարդիկ անգամ պատրաստ են վճարել հատուկ անձանց` այդ ողբն ապահովելու համար: Քանի որ օտար մարդու մահվան համար լաց լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, այդ կանանց վարձատրությունը կախված է թաղման արարողության արժեքից: Կան նաև լացի ու ողբի տեսակներ` ճչալով, գոռալով, էմոցիոնալ կամ գետինը ճանկռելով: Պրոֆեսիոնալ սուգը ընդամենը մի մասնիկն է Գանայի հուղարկավորությունների: Այս ամենի կազմակերպման համար շատ ժամանակ ու գումար է հարկավոր լինում: Լաց լինող կանայք կարողանում են օգնել հանգուցյալի ընտանիքին գումար հավաքել: Նրանց պրոֆեսիոնալ ողբը ստիպում է մարդկանց խղճալ ընտանիքին ու օգնել գումարով: Շատ դեպքերում մարդիկ ողբացող կանանց հենց այս պատճառով են վարձում: