Նորածնի քաշը իմանալուց հետո ծնողները շոկի մեջ ընկան. Մինչև այսօր նրանք չեն կարողանում հասկանալ, թե, որն է երեխայի հսկայական չափերի պատճառը
LifestyleՆոր Զելանդիայի բնակչուհիներից մեկը վերջերս էր մի տղա երեխա էր լույս աշխարհ բերել, որի քաշը կազմում էր 7.93 կիլոգրամ, իսկ հասակը՝ 57 սմ.: Դա 2 անգամ ավելի է քան սովորական նորածինները:
Չնայած այն բանին, որ բժիշկները ծնողներին տեղեկացրել էին ապագա երեխայի հսկայական չափերի մասին, այնուամենայնիվ, նորածնի լույս աշխարհ գալուց հետո, նրանք դեռ երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ:
Տղան ծնվել է Վեսթելլորի հիվանդանոցում կեսարյան տարբերակով, երեք ժամ տևած էպիդուրալ անզգայացում անցկացնելուց հետո:

Ծնողները գերադասում էին մեկնաբանություններից զերծ մնալ, բայց, այնուամենայնիվ տղայի հայրը Stuff.co.nz- ին տված հարցազրույցի ժամանակ ասաց. «Մենք այդքան էլ բարձրահասակ և գեր չենք, այնպես որ մենք չգիտենք, թե ինչն է նրա այդքան մեծ չափերի պատճառը»:
Ի դեպ նրանց ավագ որդին ծնվել էր 5,4 կգ քաշով:
Չնայած երեխայի հսկայական չափերին, Գինեսի համաշխարհային ռեկորդը դեռևս պատկանում է ավելի քան 10 կիլոգրամ քաշով ծնված կանադացի Աննո Բեյթսին:
Բեյթսը ավելի քան 138 տարի պահպանում է այդ ռեկորդը:
