Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը
International newsՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել Է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել Էին Եմենի տարածքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռը խոցվել Է թագավորության հարավի Նաջրան քաղաքին մոտենալիս:
Հուլիսի 14-ին թագավորության հակաօդային ուժերը համանման գրոհ են հետ մղել Նաջրանի մերձակայքում: Հուսիթների վարկածով՝ հրթիռը հասել Է նպատակին՝ սաուդյան զրահատանկային զորքերի դիրքեր:
Վերջին ամիսներին «Անսար Ալլահը» բազմիցս հաղորդել Է Սաուդյան Արաբիայի՝ Եմենին սահմանակից նահանգների հրթիռակոծումների մասին: Իրենց հերթին, Էր Ռիադում պնդել են, որ հրթիռները կալանվել են երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Դաշինքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել Է հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի կողմն արձակված ավելի քան 150 բալիստիկ հրթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: