Տարեկան կխնայվի մոտ 7 Մվտժ էներգիա, և արտանետումները մեկ տոննայից ավել կնվազեն. Արդարադատության նախարար
BlogՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդհանուր առմամբ համամիտ եմ այն տեսակետին, որ սոցիալական գովազդի ամենամեծ նվաճումը էներգիայի խնայողության կոչ անող հոլովակներն են, որոնց ազդեցությունը չափվում է խնայված էներգիայի քանակով: Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է: Ինձ համար մեծ կարևորություն է, որ անմասն չենք մնալու շրջակա միջավայրին առնչվող խմդիրներին լուծում տալուց: Շատ շուտով ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր կստորագրի Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու նպատակով: Արդյունքում բացի բազմանիշ դրամական խնայողությունից, տարեկան կխնայվի մոտ 7 Մվտժ էներգիա և արտանետումները մեկ տոննայից ավել կնվազեն»: