Գիտնականները բացահայտել են Բազելյան պապիրուսի գաղտնիքը
CultureՊարզվել է, որ կոդավորված տեքստը բժշկական տրակտատ է, եւ, ամենայն հավանականությամբ, գրվել է Գալենի կողմից: Բազելյան պապիրուսը գիտնականների համար առեղծվածն է մնում XVI դարում հայտնաբերվելուց հետո: Երկու կողմերից այն պատված է հայելային գրություններով: Տեքստի եւ պատկերների վերլուծությունը հաստատել է, որ փաստաթուղթը մոտ 2000 տարեկան է, ավելին՝ այն իրար միացված մի քանի փաստաթուղթ է: Հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ թերթերը հնարավոր է եղել առանձնացնել եւ կարդալ հին հունական տեքստը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչեպով Heritage Daily-ն՞
Պապիրուսը գիտությանն անհայտ հին տեքստ է պարունակում, որը նկարագրում է հիստերիկ ապնոեի երեւույթը, երբ մարդը սկսում է խեղդվել հեկեկոցից: Մասնագետները կարծում են, որ այն պատկանում է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, դեղագիտության եւ նյարդաբանության հիմնադիր, մեծագույն անտիկ բժիշկ Գալենի գրչին (129-217): Գալենը նաեւ մի քանի հռոմեական կայսրերի անձնական բժիշկն է եղել: