Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է
SocietyArmtimes.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 17-ին, վանաձորցիները Հայոց բանակ ճանապարհեցին ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին, որոնց մեջ էր նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ավագ որդին՝ Լեւոն Ասլանյանը:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց խմբված նորակոչիկները, նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները գրկախառնվում էին, երիտասարդները խորհուրդներ էին ստանում մեծերից: Երիտասարդները միասին ստացան Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությունը: Ներկաներն աղոթք ուղղեցին առ Աստված և բարի ճանապարհ մաղթեցին նորակոչիկներին:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց՝ զինվորներին խաղաղ ու անփորձանք ծառայություն է մաղթել՝ նշելով, որ ինչպես ուրախ ճանապարհում են, այնպես էլ դիմավորելու են. «Առաջին հերթին կցանկանամ խաղաղություն մեր երկրին, տղաներին բարձր տրամադրություն, ծնողի համար ամենակարևորը իր տղայի առողջությունն ու անփորձանք տուն դարձն է»,- ասաց քաղաքապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում