Նա առանց ձեռքերի է ծնվել, բայց նկարում է սքանչելի պատկերներ ու շուտով կբացի իր անհատական ցուցահանդեսը (Ֆոտոշարք)
LifestyleՄարիուշ Կեդզերսկին լեհ նկարիչ է, որը նկարում է մատիտով արված շատ ռեալիստական նկարներ: Նրա յուրահատկությունն այն է, որ Մարիուշը ծնվել է առանց ձեռքերի:
Երիտասարդը 25 տարեկան է և ապրում է Լեհաստանում: Նա վաճառում է իր աշխատանքները տարբեր երկրներում: Բայց նրա ամենամեծ երազանքը հեղինակային ցուցահանդեսն է Նյու-Յորքում: Եվ նա կարողացել է իրականացնել երազանքը: Հիմա նրա նկարները կախված են հսկայական ցուցասրահներից մեկում:











