«Один дома» ֆիլմի շքեղ դղյակի նախկինում և հիմա. կատարված լուսանկարները կփոխեն Ձեր մանկության բոլոր պատկերացումները ֆիլմի վերաբերյալ (Ֆոտոշարք)
Lifestyle«Տանը մենակ» ֆիլմը, այն հազվագյուտ դասական ֆիլմերից է, որը կարելի շարունակ դիտել և չձանձրանալ: Կատակերգությունը, որն առաջին անգամ էկրան է բարձրացել 1990 թվականին առանձին ծանոթության կարիք չունի: Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այդ անելանելի վիճակից և հիմարեցնել այն երկու գողերին, որոնք ամեն կերպ փորձում էին կողոպտել տունը:
Բացի հետաքրքիր սյուժեից և գեղեցիկ տեսարաններից, ֆիլմում մեծ ուշադրություն է գրավում նաև այն տունը, որտեղ ապրում էին Մաք-Քալիստերները:
Հավանաբար շատերն են առաջին անգամ կինոնկարը դիտելուց հետո երազել այդպիսի տանը ապրելու մասին:

ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա, Վինետկա գյուղի Լինքոլն 671 փողոցում: Այն կառուցվել է դեռևս հեռավոր 1920-ականներին, բայց հետագայում ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Եռահարկ տունը նույնիսկ նկարահանումներից հետո մի քանի անգամ վերանորոգվել է, և անկեղծ ասած տան ներքին հարդարանքի պատճառով լիովին անճանաչելի է դարձել: Չնայած այդքան մեծ փոփոխություններին, այնուամենայնիվ պահպանվել են տան վերաբերյալ գեղեցիկ լուսանկարներ, որոնց միջոցով կարող ենք տեսնել, թե ինչպիսի տեսք ունի ասյօր մեր մանկության երազանքի այդ շքեղ տունը:
Հյուրասենյակը նախկինում

Հիմա.

Ննջարանը նախկինում

Հիմա.

Աշխատանքային սենյակը նախկինում

Հիմա.

Աստիճանավանդակը նախկինում

Հիմա

Խոհանոցը նախկինում

Հիմա

Մի քանի հետաքրքիր փաստեր ֆիլմի վերաբերյալ.
1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:
2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին:

3. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:
4. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր:
5. Ֆիլմում պարբերաբար հայտնվող “Angels With Filthy Souls” ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ»-ի համար էին նկարել:
6. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:

7. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:

8. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը:

9. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:
