Yerevan, 22.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ

Society
  1. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում քրեական հեղինակությունների քանակը բնակչության մեկ շնչի հաշվով խիստ կրճատվեց, սակայն գողական հասարակությունը հանրապետությունում դեռևս կա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝  պարզ է դառնում, որ նոր իշխանությունները փորձում են խաչ քաշել այդ հասարակության բարգավաճման վրա:Հանրապետությունում սկսվել է մեծ մաքրում: lenta.ru -ն անանուն հարցում է անցկացրել անձանց հետ, որոնք կապված են քրեական հեղինակությունների հետ, նրանք  էլ պատմել են ժամանակակից Հայաստանում  գողական աշխարհի դասավորությունների մասին:

Նախապատմությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած ուժերը իրենց առաջին գործերից մեկը համարեցին քրեական հասարակությանը «բարեկիրթ այցեր» կատարելը: Հետո նրանց հրավիրեցին կանխարգելիչ զրույցների, որոնց բովանդակությունը մինչև այժմ հայտնի չէ, բայց հասկանալի է, որ նրանց բացատրել են, որ նրանք պետք է հարգեն քրեական օրենսգիրքը, այլ ոչ թե գողականը: Մի քանի օր անց Հայաստանի գողական հասարակությունը որոշեց հավաք կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց այդ միջոցառումը:  Զգացվեց, որ զրույցները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը ևս մեկ անգամ «բարեկիրթ այցեր» կազմակերպեց հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Հրապարակվեց տեսանյութ, որտեղ հեղինակություններին կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել:

Ներկայումս Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ: Սրանք ընդամենը նախորդ դարի գողական աշխարհի բեկորներն են: Իսկ նախորդ դարի վերջում  և այս դարի սկզբում երևանյան գողական աշխարհում մնացել էին մի քանի օրենքով գող՝  Կառլեն Թովմասյան՝ Գիժ Կարո, Մելս Մկրտչյան՝ Կնդո, Վարդգես Ասլանյան՝ Ցիպո Վարդգես, Ռաֆիկ Խոյեցյան՝ Խոյ, Ռաֆիկ Փիլոյան՝ Մկան, Վազգեն Ներսիսյան՝ Վզգո, ու ևս մի քանիսը: Ներկայումս այս պահին այս «աստղաբույլից»  ոչ մեկը չկա, վերջինը մահացել է Վզգոն՝  2016 թվականին: Իհարկե,  մեկը դեռևս ապրում է, դա  Վանիկ Տեր - Պետրոսյանն է՝ Վանիկը, գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի: Ստացվել է այնպես, որ հները վերջին 20 տարվա ընթացքում փոխվել են երիտասարդ նորերով, որոնք չունեն այն թափը, ինչ նախորդներն ունեին:  Գողական աշխարհի համար վատն այն է, որ փողերի ռեալ հոսքի հետ նրանք հիմնականում գործ չունեն, այդ աստիճանը զբաղեցրել են օլիգարխները և նախկին կառավարության ներկայացուցիչները: Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: Օրենքով  գողերին տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ Լենինականսկին:  Վերջինս հանդիսանում է ներկայիս Հայաստանի ամենահեղինակավոր օրենքով գողը, բայց արդեն երկու տարի է՝ նա ևս Հայաստանում չէ, խուսափում է արդարադատությունից: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին Պետական օրենքով գող: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:

Ներկայիս հայաստանյան օրենքով գողերին կարելի է բաժանել երկու խմբի՝ հյուսիսայիններ ՝ գյումրեցիներ կամ լենինականցիներ (Արտեմ Լենինականսկի, Սուրո Լենինականսկի,Գևորգ Օշականսկի և այլն), որոնց ղեկավարը Զապն է, և երևանցիներ (Աֆո, Ալո, Գոնչո, Մանեթի տղա Սամո և այլն ). սրանք ընդգծված առաջնորդ չունեն: Չնայած նման բաժանմանը, այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ գողերը աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է և հարցերը լուծվում են Հայաստան գործուղված երկու գողերի հետ՝ Շաքրոյի բարեկամ Մերաբ Կալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Ռուստավսկու հետ:

Ընդհանրապես, չնայած ներկայումս օրենքով գողերը Հայաստանում չունեն կշիռ, բայց հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց:  Դրա պատճառը հայ գողերի «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյաննէ՝ Սվո Ռաֆոն:  Վերջինս օրենքով գող է օծվել 14 տարեկանում:  Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության օրենքով գող էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993-ին,  թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝  նույնիսկ Ադրբեջանից էլ էին գողեր եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող գող Հայաստանում այլևս չի եղել:

Հայաստանը ներկայումս իրականում գողական աշխարհի հանգստի տունն է: Հայ գողերը մի կերպ գլուխները պահում են, բոլորը ինչ- որ փոքրիկ բիզնես ունեն՝ հյուրանոց, ռեստորան, ակումբ և այլն: Ռեալ գործերի համար ճակատ չկա, պետք է ծավալվել այլ վայրերում՝ Ռուսաստան, Եվրոպա և այլն:

Այսքանն էլ քիչ է, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, որոշել է, որ այս գողական աշխարհի «սխեման» պետք չէ: Փաշինյանը ֆանատ է և համոզված, որ ոչ մի սխեմա էլ պետք չէ: Ոստիկանությունը հրաման է ստացել քրեական տարրերից ազատել Հայաստանը: Սա հասկանալի է, քանի որ Փաշինյանն էլ գիտի, որ իր հեղինակությունը օրեցօր անկում է ապրում, մարդկանց խոստացել են լավ կյանք, որը ապահովել անհնար է, իսկ  իր նկատմամբ հավատի կորուստի դեպքում մարդիկ կարող են թեքվել դեպի օրենքով գողերը:

  1. արդեն ավարտել էր զրույցը ներկայանալ չցանկացող գողական աշխարհի ներկայացուցչի հետ, երբ վերջինս մի արտահայտություն արեց.

- Դու գրում ես օրենքով գողերի մասին, բայց գլխավոր օրենքով գողի մասին ոչինչ չես արտահայտվում:

- Իսկ ո՞վ է  գլխավոր գողականը:

- Մենք այժմ մի գլխավոր գողական ունենք՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասի, այնպես էլ կանենք:

Կամո Խաչիկյան

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions