Հանրությունը պետք է իմանա սուտ տեղեկատվություն տարածող կայքերի անունները
BlogԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սուտ լուրերը՝ ինչպես գիտենք, ցնցող են լինում և մեծ արձագանք են գտնում հասարակության շրջանում, քանի որ դրանք սենսացիա են պարունակում և դրանք կարդալն ու քննարկելը ավելի հետաքրքիր է։
Այսպիսի քայլի է դիմել լրատվական կայքերից մեկը, հաշվի չառնելով այն փաստը, որ ժողովուրդը կարդում և հավատում է իր գրած սուտ լուրերինին։
Իսկ այդ լրատվականը mamul.am-ն է։
Իսկ այդ լրատվականը mamul.am-ն է։
Անդրադառնամ այն տեղեկատվությանը, որը լրատվականը ներկայացրել է հանրության ուշադրությանը մի քանի ժամ առաջ։ Նյութում ասվում է, որ 2011-2014 թվականների ընթացքում Ծառուկյանը բազմահազար «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ է ներմուծել և նրան պատկանող գազալցակայանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել՝ աշխատավարձի մի մասի պահման փոխարեն։
Մեր ձեռքի տակ եղած տեղեկատվություններից մեկը ուղղակի իչիք է դարձնում mamul.am կայքի նյութը։ Հայաստանում երբեք հազարներով «Նիվա» չի ներմուծվել, իսկ ամսվա կտրվածքով այդ տարիների ընթացքում լավագույնը վաճառվել է 5-6 հատ։ Սա արդեն պարզում է լուրի կեղծ լինելու հանգամանքը։
Ծիծաղելի է։
Արդյոք լրատվական միջոցի խմբագրը չի կարողացել ճշտել այս պարզ թվերը։ Իսկ եթե լրատվական կայքը գոյություն ունի ուղղակի բանբասանք տարածելու համար, սա այլ խնդիր է։ Կամ գուցե լուրը գրվել է հատուկ ինչ որ մեկի պատվերո՞վ։ Եթե լրատվականը չներկայացնի ապացույցներ, որ իրենց հոդվածը ճշմարտացի է, ապա պետք է պատրաստ լինի կանգնել դատարանի առաջ, և պատասխան տալ Ծառուկյանին վարկաբեկելու համար։
Լրատվական կայքերը նման հոդվածներ գրելով, և վարկաբեկելով ինչ որ մարդկանց, կամ քաղաքական ուժերին՝ շատ շուտ են կորցնում իրենց վստահությունը հանրության շրջանում։
Լրատվական կայքեր՝ մենք հավատում ենք ձեզ, խնդրում եմ ամբողջ ժողովրդի անունից, համոզվե՛ք, որ նյութը համապատասխանում է իրականությանը, և միայն դրանից հետո այն տեղադրեք կայքում։