Ինչպիսին է Պուտինի թանկարժեք, շքեղ օդանավը ներսից (տեսանյութ, լուսանկարներ)
TVԲրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ բացահայտելով, թե ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը՝ ներսից:
Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշեպատ կահույք՝ կառուցված նեոդասական ոճով, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ:
Թեև օդանավն արտաքուստ սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց ճոխ ու շքեղ է:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար:
Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն (թևերի բացվածքով): Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:
Հատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ նախապատրաստվում են, ու նախքան նախագահի վերելքի վերջին պահը հայտնի չէ, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու: Երբ Պուտինն ի վերջո որոշում է՝ որ ինքնաթիռով է մեկնելու, մյուս երեքը հետևում են նրան: Հայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, ուղեկցում է 68 հատ կործանիչ՝ ապահովելով նրա անվտանգությունը: