Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա

Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան:

Ինչպես հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից, այցի ընթացքում Մատերնովան ընդգծեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա  հարաբերությունների խորացման կարևորությունն ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն  նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է երկիր: Այցելությունը տեղի է ունենում նախորդ շաբաթ Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը հաջորդիվ:

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբևէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին և կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին: Մեր ունեցած վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության շրջանակներում «2020 թվականի 20 արդյունքներ»-ի ձեռք բերմանն ուղղված համատեղ աշխատանքը հանդիսանում է մեր համագործակցության մեկ այլ առանցքային թիրախը,  որը շոշափելի օգուտներ կբերի մեր քաղաքացիների համար»,-նշեց գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան :

Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների հիմնական թեման այն էր, թե ինչպես առավելապես արդյունավետ դարձնել ԵՄ-Հայաստան համագործակցության ազդեցությունը կոնկրետ գործողությունների միջոցով: Մասնավորապես. (1) խորացնել ներգրավվածությունը՝ բարձր մակարդակի խորհրդատուների միջոցով տրամադրելով ԵՄ փորձագիտական աջակցություն բարեփոխումների ձևակերպմանը և իրականացմանը; (2) ՀԸԳՀ մեխանիզմ, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 մլն. եվրո մասնավոր հատվածի ներդրումների համար; (3) սեպտեմբերին անցկացնել ԵՄ շաբաթ` կազմակերպելով մի շարք միջոցառումներ` Գործընկերության կոմիտեի առևտրի ձևավորման շուրջ: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկեցին, թե ինչպես լավագույն կերպով զարգացնել Հայաստանի տնտեսական ներուժը, այդ թվում՝ մասնավոր հատվածի լիարժեք իրացման և փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով:

Այցի ընթացքում օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ Մատերնովայի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրվեց ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի մեկնարկը: Այն մեկտեղում է Եվրամիության աջակցությամբ գործող բոլոր պետական ծրագրերը, ինչպիսիք են օրինակ e-register.am, e-request.am, մեկ միասնական հարթակում: Առցանց գործող այդ հարթակների միջոցով փոխակերպվել է քաղաքացիների և գործարարների հարաբերությունների եղանակը տեղական և ազգային կառավարման մարմինների հետ՝ նպաստելով ծառայությունների որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան նաև հանդիպեց քաղհասարակության առաջատար ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարման ոլորտի և մարդու իրավունքների հիմնահարցերը, ինչպես նաև ԵՄ աջակցությանն առնչվող հարցեր:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան և ՀՀ կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել և խորացնել սերտ համագործակցությունը՝  հաշվի առնելով ՀՀ կառավարության ստանձնած բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որ միտված է կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game