ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի քաղաքապետը զանգել է բնակչին, պահանջել հեռացնել ֆեյսբուքում տեղադրած աղբի նկարները
TVArmlur.am-ը գրում է.
Նախկին եւ ներկա իշխանությունների քարոզարշավի հիմնական մեխը Վանաձորի անբարեկարգ, քարուքանդ դարձած փողոցներն են: Զարմանալիորեն բնակիչները դեռ հավատում եւ սպասում են, թե ասֆալտ փռող մեքենան մի օր իրենց փողոցում կհայտնվի: Վանաձորի քաղաքապետարան դիմումներ ու նամակներ են ուղարկում պատասխանի ակնկալիքով, բայց Ավետիսյան եւ Ծատուրյան փողոցների բնակիչները մինչեւ հիմա սպասում են համայնքապետի բարեգթությանը, որ 30 տարի անց գոնե այն փոքր-ինչ նորոգվի: Թաղամասի բնակիչները թեեւ աչքները փակ ճշգրտորեն նկարագրում են տարածքը, բայց հենց տան ճանապարհին էլ վնասվում, կոտրվածքներ են ստանում: Նրանց համար սեփական տուն գնալու ճանապարհը հաճախ փոխարինվում է հիվադանոց տանող ճանապարհով: Տիկին Սոնան հաշմանդամության կարգ է ստացել տուն գնալու ճանապարհին` ընկած վնասվածքների արդյունքում: Երեխաներն էլ են հաճախ նույն ճակատագրին բախվում. «Մենք ենք գնում, մեր սեփական մեքենաներով, փողոցը շրջանցելով, քանի որ տաքսի ծառայության եւ անգամ շտապ օգնության մեքենաներն խուսափում են մեր փողոց գալ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում