Արցախում ապրող ադրբեջանցի Թոֆիկ Ալիեվն Ազդարարին տված հարցազրույցում ասել է, թե չգիտի Ադրբեջանում ապրող հարազատները ողջ են, թե մեռած: Իսկ Ռայա Բաբաեվան խոստովանել է, որ Բաքվում ապրող հարազատներին վերջին անգամ հանդիպել է ութ տարի առաջ` Թբիլիսիում: Ադրբեջանական խիստ գրաքննության պատճառով` նրանք չեն կարողանում շփվել անգամ համացանցի միջոցով: