Էկվադորը կարող է Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիային
International newsԷկվադորի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտնել է The Intercept ամսագիրը՝ հղում անելով Էկվադորի ԱԳՆ-ին և նախագահի գրասենյակին մոտ գտնվող աղբյուրին:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներկա պահին այցով գտնվում է Լոնդոնում, որտեղ պետք է ելույթ ունենա սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց մասին գագաթնաժողովում (ինքը Մորենոն տեղաշարժվում է անվասայլակով այն բանից հետո, երբ 1998-ին տուժել է կողոպուտի փորձի ժամանակ):
Ինչպես աղբյուրը գրում է, նրա այցի իրական նպատակը բրիտանական իշխանությունների հետ հանդիպումն է, որպեսզի ավարտին հասցնի Ասանժին Մեծ Բրիտանիային հանձնելու մասին համաձայնությունը: Էկվադորը Ասաժին կարող է զրկել ապաստանից և հանձնել բրիտանական իշխանություններին հաջորդ շաբաթվա սկզբին:
Ասանժի ճակատագրի շուրջ բանակցությունների մասին ավելի վաղ հայտնում էր նաև The Times պարբերականը: Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրը:
Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: