ԱՄՆ Պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Լավրովի և Պոմպեոյի հեռախոսազրույցից
International newsԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի մասին հարցերը:
«Քննարկվել են նաև հակաահաբեկչական գործընթացի համակարգման հարցով գաղափարների և երկու երկրի մասնավոր, ոչ պետական սուբյեկտների միջև բիզնես-երկխոսություն սկսելու փոխադարձ նպատակի իրականացման եղանակները», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ:
Ամերիկացի դիվանագետները հայտնել են նաև, որ Լավրովն ու Պոմպեոն քննարկել են Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի համար հավասար, փոխադարձ և արդար մակարդակով դիվանագիտական հասանելիության ապահովման թեման: