Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ
International newsՍիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի հարվածներ են հասցրել Համա նահանգի Միսյաֆ քաղաքի ուղղությամբ:
Ինչպես նշում է Jerusalem Post-ը, աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ է հայտնվել իսրայելական օդուժի թիրախում, սակայն նշում է, որ Միսյաֆ քաղաքի մոտակայքում է գտնվում քիմիական զենքի խոշոր ռազմական-հետազոտական կենտրոնը:
Հաղորդվում է, որ ավիահարվածի հետևանքով միայն նյութական վնաս է հասցվել:
Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են իրականացնում հարևան պետության ուղղությամբ: Հուլիսի 16-ին նույնպես սիրիական բանակի դիրքերը հրթիռային հարձակման են ենթարկվել Իսրայելի կողմից: