Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ
International newsԻսրայելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում յոթ անգամ ավելի ուժեղ հարված հասցնել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման դիրքերի ուղղությամբ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Ինչպես նշվում է, ռազմական ուժով, տնտեսական պատժամիջոցներով և նոր լայնամասշտաբ գործողությունների անցկացման սպառնալիքով Իսրայելը ցանկանում է հասնել սահմանամերձ շրջանում կրակահերթերի, անկարգությունների և այրվող նյութերով փուչիկների բացթողման դադարեցմանը:
«Հանգստյան օրերին մենք հզոր հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Եթե պահանջվի՝ մենք կգրոհենք յոթ անգամ ավելի մեծ ուժով», - ասել է Նեթանյահուն:
Ուրբաթ իսրայելցիները պաղեստինցի գրոհայինների շուրջ 70 կառույց են ռմբակոծել՝ ի պատասխան սահմանում դիպուկահարի կրակոցի հետևանքով զինծառայողի մահվան: