Ոսկերչի տղան կազմակերպել է հոր սպանությունը հանուն բազմամիլիոնանոց ապահովագրության
TVԱՄՆ Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում 19-ամյա տղան վարձու մարդասպանի միջոցով սպանել է սեփական հորը՝ գրում է Fox News-ը:
Անհայտ անձը հունիսի 2-ին ներխուժել է 55-ամյա ոսկերիչ Թեոդոր Շոնեսիի տուն, մի քանի կրակոցով սպանել տանիտիրոջը և նրա շանը, ինչից հետո փախել է դեպքի վայրից:
Սպանվածի կինը կենդանի է մնացել և ոստիկանություն է կանչել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումը կարող է կազմակերպած լինել ոսկերչի 19-ամյա որդին՝ Նիկոլասը:
Պարզվել է, որ երիտասարդը մի քանի ամիս փնտրել է վարձու մարդասպանի:
Նա պնդել է, որ ծնողների մահվան ապահովագրությունը, նրանց տնից և ոսկերչական խանութից գոյացած վաճառքը մոտ ութ միլիոն դոլարի եկամուտ կապահովեն:
Մարդասպանը դեռ չի հայտնաբերվել:
Նիկոլասի տանը հայտնաբերել են զինամթերք, որը համընկնում է այն զենքին, որով կատարվել է սպանությունը: Նիկոլասի կինը նույնպես ձերբակալված է: