Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան (տեսանյութ)
TVՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:
Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:
Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
Այս ֆոնին հետաքրքրական է հիշել գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերոջ՝ պատգամավոր Սեյրան Սարոյանի խոսքերը ԱԺ-ում, որում նա անդրադարձ էր կատարել բանակից գողություն անողներին.«Հլա ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն:
Կամ իրանց էրեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էդ փողերը կազինոներում քամուն են տալիս․․․ընենց որ՝ էտի թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը»,-հայտարարել էր Սեյրան Սարոյանը:
Փաստորեն, եթե հենվենք ձերբակալված գեներալի ընկերոջ խոսքերին, ապա կարող ենք կարծել, որ Մանվել Գրիգորյանի որդին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ կամ «նարկաման», կամ «ղումարբազ», կամ էլ «փողերը կազինոներում քամուն է տալիս»:
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի