Զանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ)
International newsЕgehaber.com կայքը գրում է, որ Թուրքիայի Իզմիր քաղաքի Ալիաղա շրջանում ավելի քան 700 բանվոր է թունավորվել։
Տեղի գործարաններից մեկի հարյուրավոր աշխատակիցներ վատ ինքնազգացողություն են ունեցել երեկոյան ընթրիքից հետո, որը մատուցել է գործարանը սպասարկող ընկերությունը։ Բանվորներից ոմանց հիվանդանոց են տեղափոխել դեռ գիշերը, շատերին էլ՝ արդեն առավոտյան։ Նշվում է, որ բանվորների հոսպիտալացումը դեռ շարունակվում է, որոշ աղբյուրներ հայտնում են շուրջ 1000 տուժած բանվորի մասին։
Նշվում է, որ բանվորները վաղուց են դժգոհել սնունդ մատակարարող ընկերությունից։ Թունավորումից հետո հիվանդանոց տեղափոխված բանվորներից մեկն անգամ ասել է, թե «կամ այս ընկերությունը կփոխվի, կամ մենք բոլորս կմեռնենք»։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։