Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն առաջին անգամ ցուցադրել են իրենց 10,000,000 եվրո արժողությամբ հսկա առանձնատունը. Ահա, թե ի՞նչ գերշքեղ պայմաններում են նրանք ապրում (տեսանյութ)
TVՌուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ամուսնությունը մինչ օրս հանրության համար առեղծվածներով ու գաղտնիքներով լի է: Գրյազ գյուղում գտնվող նրանց ամրոցի դռները բաց են միայն շատ մտերիմ մարդկանց համար:
Մաքսիմ Գալկինը մի անգամ անկեղծացել է ասելով, որ փոքր ժամանակ երազել է ապրել ամրոցում: Հենց այս հանգամանքով պայմանավորված` ամուսինները որոշել են իրենց տունը կառուցել իսկական ամրոցի տեսքով:
Ի տարբերություն հարևան գյուղերի, որտեղ ապրում են շատ այլ հայտնի և հարուստ անձիք, Գրյազում ամեն ինչ հանգիստ է, այստեղ չկան գիշերային ակումբներ, սուպերմարկետներ կամ զարգացած ենթակառուցվածքներ:
Իրենց հսկա ամրոցում Պրիմադոնան և ռուս ամենահեղինակավոր հումորիստը զբաղվում են տնային գործերով, մեծացնում երեխաներին` Լիզային և Գարրիին:
Տեղացիները պատմում են, որ Մաքսիմը մշտապես հյուրախաղերի մեջ է, իսկ Ալլան ավելի հաճախ է լինում երեխաների հետ: Նա երկու թիկնապահների հետ երեխաներին զբոսանքի է տանում ամրոցի տարածքում:
Ամենաուշագրավն այն է, որ այդ ամրոցը զբաղեցնում է 3000 քմ տարածք, այն բաղկացած է 6 հարկից և 20 սենյակներից, ներսում կա նաև բեռնատար վերելակ, ջերմոց, ձմեռային այգի և լողավազան:
Ամրոցի կողքին կան երկու տնակներ, որտեղ ապրում են ֆիլիպինցի սպասավորները:
Տան 1-ին հարկում հսկա ջահով և բուխարիով հյուրասենյակն է, նորագույն սարքավորումներով հագեցած խոհանոցը, որը փորձագետները գնահատում են 700 հազար եվրո:
Ամրոցում հատուկ տեղ է զբաղեցնում գրադարանը: Ամուսինները գրքերի տեղավորման համար գումարներ չեն խնայել` դրանց համար պատվիրելով հատուկ կաղնուց պատրաստված ձեռագործ պահարաններ:
Տան խնամքի և ծառայողների համար ամսական ծախսվում է 500 հազար ռուբլի:
Բացի անձնական ծախսերից, Ալլա Պուգաչովան նաև մեծ աջակցություն է ցուցաբերում գյուղաբնակներին: