«Երևանյան անիվ». Հեծանվորդներն ուժերը կչափեն բակային աջանությունում
SocietyYerevan2800.am-ը գրում է.
Հուլիսի 25-ին ՝ ժամը 10:00-14:00-ը, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018 թվականի մրցաշարի շրջանակում Մանկական զբոսայգում կկայանա «Երևանյան անիվ» հեծանվավազքի բակային առաջնությունը:
Մարզական միջոցառմանն իրենց ուժերը կչափեն Երևանի տարբեր վարչական շրջանների պատանի հեծանվորդները:
Բակային մարզական փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Հունիսի 1-ին մեկնարկած ամառային միջոցառումների այս ծրագիրը կավարտվի օգոսոտոսի 31-ին: Այն բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: