Անկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին. Մևլութ Չավուշօղլու
International newsԱնկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք դեմ ենք Իրանի դեմ պատժամիջոցներին: Մենք պարտավոր չենք միանալ ԱՄՆ–ի, Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին Իրանի դեմ», - ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: