Չորս երեխաների մայրը կառուցել է իր երազանքների տունը՝ հետևելով YouTube-ի դասերին. Դուք ուղղակի կապշեք, երբ տեսնեք արդյունքը (Ֆոտոշարք)
LifestyleԱմերիկուհի Կառա Բուրկինսը հայտնվել էր անելանելի վիճակում: Երկրորդ անհաջող ամուսնությունից հետո նա փողոցում հայտնվեց իր չորս երեխաների հետ միասին: Նրան ամուսինը պարբերաբար բռնությունների էր ենթարկում, ուստի խեղճ կինը ստիպված եղավ ամուսնալուծվել: Այդ ժամանակ նրա երկու տղաները 17 և 15 տարեկան էին, իսկ երկու աղջիկները՝ 11 և 2 տարեկան:

Հայտնվելով փողոցում՝ նա չուներ այլ ապաստարան կամ գումար տուն գնելու համար: Այդ ժամանակ նա որոշեց ինքն իր համար տուն կառուցել՝ հետևելով YouTube-ի համապատասխան օնլայն դասերին:

Երեխաները նրա նախաձեռնությանն աջակցեցին, և կինը 20 հազար դոլար վարկ վերցրեց հող գնելու համար և 150 հազար դոլար՝ շինարարական նյութեր գնելու համար:

Իրենց նոր տան մակետը կազմելու հարցում Կառային օգնեց միջնեկ որդին՝ 15-ամյա Դրյուն, իսկ փոքրերը դույլերով ջուր էին բերում սեմենտը շաղախելու համար:

Նրանք միասին կանգնեցրին տան պատերը, ընդ որում՝ Կառան հաճախ աշխատում էր նաև գիշերներով: Երբեմն նրանք նաև օգտվում էին նախկին հրշեջի օգնությունից, որի համար վերջինս այդքան էլ թանկ չէր ուզում:

Միայնակ մոր և երեխաների տան կառուցումը ձգվեց 9 ամիս, և 2009 թվականին նրանք տեղափոխվեցին իրենց 325 մետր մակերեսով նոր տունը, որի ներքին հարդարմամբ նույնպես նրանք էին զբաղվել: Այժմ նրանց տունը գնահատվում է 500 հազար դոլար:









Սկզբում Կառա Բուրկինսը չէր ցանկանում, որպեսզի մարդիկ իմանային, թե ինչպես է ինքը կառուցել իր տունը, բայց այժմ նա ոչ միայն պատմում է այդ մասին մարդկանց, այլև իր փորձառության մասին գրքեր գրում: