Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
SocietyՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 24-25-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Սվաճյան փողոցի թիվ 62 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ 1000 քմ, Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի 1 կմ-ին՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ բուսածածկույթ, Նուռնուս գյուղի Կենտրոնական փողոցի վերջնամասում գտնվող այգում՝ մոտ 2000 քմ, իսկ ամառանոցներում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 20 պտղատու ծառ, Կոտայք գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, «Ծիրանի» ռեստորանից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում՝ մոտ 1500 քմ, Տավուշի մարզի Պտղավան համայնքի մոտակայքում՝ մոտ 4 հա խոտածածկույթ և մոտ 5.3 հա խաղողի այգիներ, Բերդավան գյուղի հանդամասերից մեկում՝ մոտ 2 հա, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի սկզբնամասում՝ Հայկի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 50 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղ տանող ավտոճանապարհին հարակից հատվածում՝ մոտ 3000 քմ, Ույծ գյուղի գետափնյա թաղամասում` մոտ 1 հա, Ագարակ գյուղի մոտակայքում` 30 հա, Արագածոտնի մարզի «Աշտարակի Ձոր» կոչվող տարածք տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ մոտ 200 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` 5 հա, Շահումյան-Էջմիածին ավտոճանապարհին՝ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: