Գ. Ծառուկյանի ՀՀ տնտեսության զարգացման անկյունաքարային նախաձեռնությունը
SocietyՀասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տնտեսության առաջընթացի և տնտեսական զարգացման արդյունավետ քաղաքականության մշակումն ՀՀ-ում արդի հիմնախնդիրներից է: Կասկածից վեր է այն հանգամանքը, որ զարգացած, ինչպես նաև զարգացող պետությունների բարգավաճման անկյունաքարը դա կայուն և հզոր տնտեսություն կառուցելն է: Ահա և այս արտաքին և ինչու չէ նաև ներքին մարտահրավերների հորձանուտում, համաշխարհային տնտեսական զարգացման դինամիկային դիմակայելու և զուգընթաց շարժվելու համար, օրերս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր համաշխարհային ճամաչում վայելով BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «ՕՄՆԻԱ ԹԵՔ» ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերության տնօրենը հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորությունն ու գործարար աշխարհում նրա ունեցած հեղինակությունը, որոշել է վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան: Այս համագործակցությունը կարելի է դիտարկել երկու տարբեր դրական և միևնույն ժամանակ մեր պետության համար շահավետ ասպեկտներով:
Նախ համաշխարհային տնտեսական շուկայում IT ոլորտի զարգացմանն ուղղված ցանկացած գործողություն հեռանկարային է, այսպես ասած կայուն և զարգացող տնտեսություն ունենալու համար լուրջ երաշխիք, իսկ Ծառուկյանի նմանօրինակ նախաձեռնությունը ամբողջությամբ բխում է հենց այդ տրամաբանությունից:
Երկրորդ. Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում, շատ է խոսվում ներդրումներ ներգրավելու կարևորության մասին, ինչին էլ ընդառաջ գնալով «Մուլտի Գրուպ»-ի հիմնադիրն իր անձնական հեղինակության և գործարար կապերի շնորհիվ, հսկայածավալ ներդրումներ է բերել Հայաստան:
Բացի սա պետք է արձանագրել ևս մեկ կարևոր փաստ, որ Հայստանում կառուցված մայնինգ ֆերման իր մեծությամբ և հզորությամբ, աշխարհի մակարդակով չի ունենալու հավասրը, իսկ դա ևս մեկ հիմնավոր պատճառ է, որպեսզի ողջ աշխարհի գործարար սեգմենտը, ուշադրություն սևեռի Հայաստան պետության վրա, որտեղ նմանօրինակ խոշորամասշտաբ նախագծեր են կյանքի կոչվում:
Իհարկե սա Ծառուկյանի ոչ առաջին և վստահաբար կարելի է ասել ոչ էլ վերջին ներդրումների ներգրավման նախաձեռնությունը չէ, քանի որ տարիներ շարունակ ականատես ենք եղել նրա կողմից տարբեր ոլորտներում իրականացրած նմանատիպ գործողությունների: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ է նաև հնարավոր լինելու կերտել այնպիսի Հայաստան, որի համար տարիներ շարունակ երազել ենք: