Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Հայստանում կստեղծվի աշխարհում ամենամեծ մայնինգ-ֆերման
SocietyՎարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նորագույն տեխնոլոգիաների վրա hիմնված տնտեսությունը ենթադրում է առավել մեծ մրցունակությաւն աշխարհում, ինչպես նաև նոր հորիզոններ և լուրջ նվաճումների հնարավորություն՝ հետագա զարգացման անսահամանփակ պոտենցիալով:
Շնորհիվ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը քայլ առ քայլ դառնում է իրականույթւն: Մոտ ժամանակներս Հայաստանում կստեղծվի աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերման, որը զբաղվելու է կրիպտոարժույթների՝ մասնավորապես, բիթքոին, էթերիում, դաշ, արտադրությամբ:
Հայաստան ժամանած «Օմնիա թեք» ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազը Գագիկ Ծառուկյւանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում հիմնած իրենց մայնինգ ֆերմաները և ընկերությունը ամբողությամբ տեղափոխել Հայաստան: Այսպիսով շուտով Հայաստանում կգործի նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված՝ աշխարհում խոշորագույն մայնինգ ֆերման, որը կտեղակայվի Առինջ մոլի հարևանությամբ:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց ստանձնել պատասխանատվություն արտասահմանյան գործընկերների խոշոր ներդրումների համար, ինչպես նաև խոստացավ հոկտեմբեր ամսին հյուրընկալել ընկերության հսկայական հավաքը, որին կմասնակցեն ավելի քան 7000 մարդ աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանը շնորհիվ Գագիկ Ծառոկյանի, կպրիտոմայնիբգի ոլորտում դառնում է աշխարհի առաջատար երկրներից մեկը: Բավական է նշել, որ ոլորտի ավելի քան 7 հազար ներկայացուցիչ հյուրընկալելու են Հայաստանը, իսկ հետո կիսվեն իրենց տպավորություններով Հայաստանի և նրա տնտեսական ներուժի մասին: Այլ կերպ ասած, մոտ ապագայում Ծառուկյանի ջանքերի շնորհիվ Հայատսնաը կդառնա ՏՏ ոլորտում ամենաքննարկվող և ներկայանալի երկրներից մեկը:
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ դառնում է Հայաստանում արտասահմանյան խոշոր ներդրումներ ներգրավող գործիչ, և զարգացնում է Հայաստանի համար տնտեսության միանգամայն նոր ոլորտ, որը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն զարգացնելու համար: Հասկանալի է, որ այս ամենը նշանակում է նոր իմիջ Հայաստանի համար, հետագա նոր ներդրումների ներգրավում, և իհարկե մեծ քանակի աշխատատեղեր: