Հաստատուն քայլերով պետք է շարժվել առաջ
SocietyՍյուզի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
Տնտեսության զարգացման կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարվում է այն, թե որքան արագ նրանում կներդրվեն նորագույն գաղափարներ: Եվ որքան արագ է տեղի ունենում այդ գործընթացը, այնքան ավելի արագ է զարգանում տնտեսությունը:
Ներկայումս աշխարհում մեծ տարածում ունի BITCOIN կրիպտոարժույթը և այս ուղղությամբ Հայաստանում տվյալ արժույթը արտադրելու հնարավորությունը ձեռնարկել է Գագիկ Ծառուկյանը, որի շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն հայկական աշխատաշուկայում:
Այս ուղղությամբ առանցքային ձեռբերումներից մեկը եղավ վերջերս: Մասնավորապես Գագիկ Ծառուկյանը ընդունեց Հայաստան ժամանած BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական «ՕՄՆԻԱ ԹԵՔ» ընկերության պատվիրակությանը, որն գլխավորում էին ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազը և ընկերութան համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեն: Հանդիպումը այնքան ջերմ մթնոլորտում է ընթացել, որ ավստրիական ընկերության ներկայացուցիչները ասել են, որ վստահելով Գագիկ Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվեն Հայաստան:
Սա մեծ հնարավորություն է, քանի որ այսպիսով Հայաստանում ստեղծվելու է BITCOIN արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման: Եվ այս ամենը հնարավոր դարձավ միայն մեկ հանդիպման արդյունքում, որի նախաձեռնողը եղել է Գագիկ Ծառուկյանը:
Կրիպտոարժույթները լայնորեն կիրառելու դեպքում կարող են էական փոփոխություններ մտցնել ֆինանսական համակարգում: Այս նորարարության կիրառման շնորհիվ բավականին կհեշտանան փոխանցումները, կնվազեցվեն դրանց վճարները, ինչպես նաև կկրճատվի դրանց վրա ծախսվող ժամանակը: Տվյալ փոխանցումները ենթադրում են բավական ցածր վճարներ՝ կազմելով փոխանցվող գումարի 0-1%-ը: Համեմատության համար նշենք, որ առցանց վճարային համակարգերի դեպքում վերոհիշյալ վճարը կազմում է փոխանցվող գումարի 2-4 %-ը, իսկ գումար փոխանցող ընկերությունների ծառայություններից օգտվելու դեպքում՝ 8-9%: Վիրտուալ արժույթների փոխանցումներն ավելի արագ են կատարվում, քան իրականը: Բիթքոինների դեպքում գործարքը կարող է տևել 10-60 րոպե: Բացի այդ, կրիպտոարժույթներով վճարումները կատարվում են շուրջօրյա՝ առանց ժամանակային սահմանափակման: Առավելություններից մեկն էլ ինֆլյացիայի վերահսկելի ռիսկն է: Ի տարբերություն կրիպտոարժույթների՝ իրական արժույթների վրա կառավարությունները, ԿԲ-ները ունեն զգալի ազդեցություն, և կարող են ազդել փողի առաջարկի վրա: Վիրտուալ արժույթի դեպքում ինֆլյացիա կարող է առաջանալ հաստատուն առաջարկի պայմաններում պահանջարկի նվազման կամ առաջարկվող բիթքոինի առաջարկի մեծացման որոշ դեպքերում: Թերևս ամենամեծ առավելություններից է այն հանգամանքը, որ գործարքները չեն պահանջում անձնական տվյալների տրամադրում: Բիթքոինի օգտատերն իր փողը կարող է պաշտպանել ծածկագրման միջոցով: Ի տարբերոթյուն այլ վճարային միջոցների՝ բացառվում է առևտրականների աննկատ գումար գանձելը: