IT ոլորտի աննախադեպ զարգացում Հայաստանում
BlogՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող հանրահայտ «ՕՄՆԻԱ ԹԵՔ» ավստրիական ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորությամբ, որի կազմում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ:
Միլան Սոմնազը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին՝ առաջին օրվանից իրենց հավատալու համար, ինչի պատճառով էլ որոշեցին վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան: Դա լինելու է աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվելու է Առինջ մոլի հարևանությամբ: Ուղղակի անհնար է պատկերացնել, որ BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող միջազգային կենտրոնը լինելու է Հայաստանում, և այդ ամենը կզարգանա Գագիկ Ծառուկյանի շնորհիվ և հովանավորության ներքո:
Նաև նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար այն, որ ֆերմայի բացման արդյունքում մեր երկրի նկատմամբ միջազգային մեծ ընկերությունների կողմից հետաքրքրությունը կավելանա, հեռանկարային կդառնա իրենց մասնաճյուղերի բացումը, քանի որ այս ոլորտը զարգացման նոր աստիճան է հանդիսանում: Ներդրումների արդյունքում էլ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր և կփակվեն պետական բյուջեի ճեղքերը: