Իրավական լծակները՝ քաղաքական ճնշումների միջոց
BlogԼյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետհեղափոխական Հայաստանում ըստ տրամաբանության, ըստ փոփոխված իրավիճակի պետք է որ գործեին բոլորովին այլ կանոներ, որոնք ավելի շատ հակված կլինեն օրինականության և արդարության հաստատմանը, ինչի արդյունքում էլ ՀՀ քաղաքացին ավելի պաշտպանված ու ազատ կլիներ: Այս ամենը չէինք կարող ասել նախկին իշխանության ղեկավարման տարիներին, սակայն այսօր կարծես թե դեռ շարունակվում են պահպանվել նախկինի արատավոր բարքերը, երբ իրավական լծակներն ու «վլաստը» այսպես ասած օգտագործվում է ոչ իրավաչափ և չի բխում արադարադատության սկզբունքներից: Հասկանալի է նաև, որ այս ամենը հեղափոխական էյֆորիայիով «վարակվածներին» դժվար է լինելու բացատրել, սակայն այսօր արդեն իսկ կա վառ օրինակ:
Երեկ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի գործի նախաքննությունն ու ըստ տրամաբանության, երբ չկա բողոք, չկա հանցանքի փաստացի ապացույց, մեղադրվողը պետք է ազատ արձակվեր, սակայն ոչ: Դատարանն անգամ մերժել է պաշտպանի միջնորդությունը, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գրավի դիմաց ազատ արձակումը: Իրավական և իրավագիտական հիմնավորումների բացակայությունն ու փաստացի այդ լծակների ոչ համաչափ կիրառումն արդեն իսկ առիթ է մտածելու, որ այստեղ, կոնկրետ այս գործի վերավբերյալ կան այլ հավակնություններ: Խորը վերլուծելու կարիք էլ չկա, բավական է միայն վերհիշել մեկ-երկու արգումնետ. ԲՀԿ-ն հզոր և կայացած քաղաքական ուժ է և առջևում սպասվում են ինչպես քաղաքապետի, այնպես էլ Խորհրդարանական ընտրություններ: Միայն այս կոնտեքստում է հասկանալի դառնում իրավապահների ոչ իրավաչափ գործողությունները, իսկ դա նշանակում է, որ իրավական լծակները կիրառվում են քաղաքական ճնշումներ իրականացնելու և նեղ կուսակցական շահեր սպասարկելու համար:
Ի գիտություն նշենք, որ հեղափոխության կարգախոսներից էր նաև արդարության և մարդու իրավունքների վերականգնում, ինչը այս պահի դրությամբ դեռևս կաղում է: Կարծում ենք այս ամենից հետևություններ կարվեն և համապատասխան արձագանքի կարժանացնեն իրավապահների այս «մութ» գործելաոճը, հակառակ դեպքում արդարադատությունից և օրենքից խոսելն Հայաստանում ուղղակի անիմաստ է դառնալու: