Ավետիք Էլոյանը Քաղաքաշինության նախարարության կազմավորման օրվա առթիվ պարգևատրել է Ֆելիքս Փիրումյանին
SocietyՀաղորդագրության մեջ նշված է. «1995 թվականի հուլիսի 25-ին, մինչ այդ գործող 4 կառույցների՝ Շինարարության նախարարության, Պետշինի, Կոմունալ տնտեսության միավորման և Գեոդեզիայի և քարտեզագրության ծառայության հիման վրա կազմավորվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Նոր կազմավորված գերատեսչության նախարար է նշանակվել Ֆելիքս Փիրումյանը:
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է այդ դժվարին տարիներին ոլորտի գերատեսչության ղեկավար Ֆելիքս Փիրումյանին:
Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորելով ավագ սերնդի վաստակաշատ գործընկերոջը, անգնահատելի է համարել այն մեծ ավանդը, որ նա ունեցել է ոլորտում: Ավետիք Էլոյանը, մասնավորապես, շեշտել է, որ Ֆելիքս Փիրումյանի՝ Քաղաքաշինության նախարարությունը ղեկավարելու տարիներին են ընդունվել ոլորտի երկու հիմնարար փաստաթղթերը՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքն ու Երկրաշարժակայուն շինարարության առաջին ազգային նորմերը:
1995 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կազմավորման կապակցությամբ, ինչպես նաև շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Ֆելիքս Փիրումյանը պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով»: