Բոլիվիայի նախագահն ԱՄՆ-ին մեղադրել Է Նիկարագուայում հաշտությունը խաթարելու մեջ
SocietyԱՄՆ-ը փորձում Է Նիկարագուայում ձախողել ազգային երկխոսությունը՝ կոչ անելով անցկացնելու պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Հուլիսի 25-ին այս կարծիքն Է հայտնել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը դրսեւորում Է ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու՝ իր մոզագորությունը եւ պահանջում Է պաշտոնանկ անել Նիկարագուայի օրինական կառավարությանը վաղաժամկետ ընտրություններ գումարելու պատրվակով: Դա հարված Է Նիկարագուայում երկխոսությանը եւ հաշտութայնը»,- գրել Է նա Twitter-ի՝ իր Էջում: Հուլիսի 24-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Twitter-ում գրել Է, որ ԱՄՆ-ը Նիկարագուայի կառավարությանը կոչ Է անում «վերջ դնելու բռնությանը եւ անցկացնելու վաղաժամկետ ընտրություններ»:
Ավելի վաղ կենտրոնամերիկյան հանրապետության նախագահ Դանիել Օրտեգան մերժել Է քվեարկությունն այլ ժամանակ նշանակելու՝ ընդդիմության կոչերը՝ նշելով, որ դա երկրում կհանգեցնի իրադրության ապակայունացման: Երեք ամսվա ընթացքում Նիկարագուան ցնցում Էին հակակառավարական ելույթները, որոնց համար առիթ Էր ծառայել սոցիալական ապահովագրության բարենորոգումը:
Ցույցերն սկսվելուց հետո շատ չանցած, որոնք ուղեկցվում Էին բռնությամբ եւ մարդկային զոհերով, Օրտեգան հայտարարեց բարեփոխումները չեղարկելու մասին, սակայն դա չօգնեց նորմալացնելու իրավիճակը: Ոչ կառավարական «Հանուն մարդու իրավունքների նիկարագուական ասոցիացիայի» հաշարկների համաձայն՝ ապրիլի 19-ից մինչեւ հուլիսի 10-ը բողոքի ակցիաների ընթացքում սպանվել Է ավելի քան 370 մարդ, 2,1 հազարը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: