Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի. ՊԵԿ նախագահը Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին
EconomicsՊետեկամուտների կոմիտեի նախագահ ԴավիթԱնանյանը չի բացառում նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներգրավումը Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացներում տեղ գտած չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: Այդուամենայնիվ ՊԵԿ նախագահը նկատեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:
«Գագիկ Խաչատրյանը կարո՞ղ է այս գործում մասնակցություն ունենալ» հարցին ի պատասխանԴավիթ Անանյանն ասաց. «Կարող է ունենալ, բայց հիմա ես չպետք է ասեմ, քննությունը պետք էպարզի: Քանի որ նրա օրոք է եղել (հեղ. - կենտրոնի շինարարությունը), հնարավոր է, որ նա(հեղ. - Գագիկ Խաչատրյանը) ևս ընդգրկվի այդ պրոցեսներում, բայց դա ես չպետք է որոշեմ, քննիչը պետք է որոշի»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ դրամի գործարքների առնչությամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: «Դատախազության կողմիցուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն: Խոսքը գնում է գնմանընթացակարգերի չպահպանման մասին»,- ավելացրեց պաշտոնյան:
Համաձայն ՊԵԿ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասուպաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակօգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերիցելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքովսահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գինսահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանցփաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնականկենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չհեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականներիընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշդեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալգնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստըհավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր՝ այնպայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել ևավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև միշարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:
2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: