ԻՊ-ի ստեղծած իսլամական «խալիֆաթն» այլևս գոյություն չունի․ ԱՄՆ փոխնախագահ
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծած «խալիֆաթն» այլևս գոյություն չունի, նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Փենսը նաև շեշտել է, որ չնայած դրան՝ պայքարն ահաբեկչության դեմ շարունակվելու է։
«Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ ԻՊ-ը փախչում է, և նրանց խալիֆաթն ընկել է։ Ես նաև խոստանում եմ, որ մենք չենք հանգստանա, քանի դեռ ԻՊ-ն ամբողջությամբ չի ջնջվել երկրի երեսից», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Նշենք, որ ԻՊ-ը կարողացավ զգալի տարածքներ գրավել Սիրիայում և Իրաքում՝ այդ հողերում իսլամական «խալիֆաթ» հայտարարելով։ Թեև ԱՄՆ-ն, գլխավորելով ԻՊ-ի դեմ կազմված միջազգային կոալիցիան, հարվածներ է հասցնում ԻՊ դիրքերին, Սիրիայի տարածքում ամերիկյան օդուժի գործողությունները համաձայնեցված չեն տեղի իշխանությունների հետ, որոնք պահանջում են ԱՄՆ-ից լքել իրենց երկրի տարածքը։