Փարիզ-Պեկին չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է գրանցվել՝ ավիաընկերության աշխատողի և ուղևորի միջև թյուրըմբռնման հետևանքով
International newsՓարիզից Պեկին ուղևորվող Air China ավիաընկերության ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգ է գրանցվել ընկերության աշխատակցի և ուղևորներից մեկի միջև ծագած թյուրիմածության պատճառով։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, օդանավը օդ բարձրանալուց հետո ստիպված է եղել վերադառնալ ֆրանսիական օդանավակայան՝ ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով։ Մինչդեռ ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է։
Բանն այն է, որ ուղևորներից մեկը Փարիզի օդանավակայանում նկատել է կասկածելի մոռացված փաթեթ ու ահազանգել ավիաընկերություն։ Աշխատակիցը, սակայն, սխալ է հասկացել ահազանգողին և կարծել, որ կասկածելի փաթեթը օդանավի մեջ է։
Այժմ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսված, ահազանգող տղամարդը, ով, ենթադրաբար, ավստրալացի է, ձերբակալված է։