Ավանում կինը սպանել է սիրեկանին, ամուսնու հետ թաղել են դիակը, ապա ամուսինը սպանել է կնոջը…
TVԽորվաթիայի Հանրապետության Զագրեբ քաղաքին կից ավանում մահվա ելքով միջադեպ է գրանցվել:
Մարիա Չեդրովիչը՝ պետության կողմից ամուսնուն տրամադրված բնակարանում, պարբերաբար սեռական հարաբեերություններ է ունեցել Պիոտր Ռեմինիչի հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Պիոտր Ռեմինիչը գումար է պահանջել Մարիա Չեդրովիչից, սպառնալով, որ գումարը չստանալու դեպքում իրենց կապի մասին կհայտնի ամուսնուն:
Կինը հասկանալով, որ հայտնվել է անելանելի վիճակում, ապակիով սպանել է սիրեկանին՝ քնած ժամանակ, ապա զանգահարել ամուսնուն՝ Մարկ Պեդրովիչին, և խնդրել, որ օգնի իրեն ազատվել դիակից:
Ամուսինները՝ Մարկ Պեդրովիչը և Մարիա Չեդրովիչ, դիակը տեղափոխել են Ավանից դուրս, անտառային հատված, համատեղ փորել փոս և դիակը նետել փոսի մեջ, ապա Մարկ Պեդրովիչը դավաճանված լինելու զգացումից ելնելով, իրեն ամրակցված զենքով կրակել է Մարիա Չեդրովիչի ծոծրակին, համոզվելով որ կինը մահացած է,և թաղել է իր սիրեկանի հետ՝ նույն փոսի մեջ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործը ուղարվել է դատարան: