Անտարկտիդայում մոտալուտ աղետի նշաններ են հայտնաբերել
SocietyԱմերիկյան Իրվայնի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները Արեւելյան Անտարկտիդայի խոշոր սառցադաշտերում զանգվածի զգալի կորուստ են հայտնաբերել, այդ թվում՝ Տոտենի եւ Մոսկովյան համալսարանի սառցադաշտերում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Phys.org-ը:
Նշվում է, որ դրանցում ջուրը կբավականացնի, որպեսզի ծովի մակարդակը 5 մետրով բարձրանա:
Հետազոտողները սառցադաշտերում փոփոխությունները գնահատել են՝ վերլուծելով GRACE առաքելության շրջանակում NASA-ի արբանյակների օգնությամբ ստացված տվյալները: Նրանք այդ տվյալները միավորել են կլիմայական մոդելների, ինչպես նաեւ Operation IceBridge մոնիթորինգի արդյունքների հետ:
Մասնագետների գնահատմամբ՝ 2002 թվականի ապրիլից 2016-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում երկու սառցադաշտերն էլ շուրջ 18.5 մլրդ տոննա սառած ջուր են կորցրել: Դա հավասար է 0.7 մմ-ով ծովի մակարդակի բարձրացմանը:
Չնայած Անտարկտիդայի արեւելյան հատվածը նվազ խոցելի էր համարվում կլիմայի գլոբալ փոփոխության համար, օվկիանոսում ջերմության ավելացումը նպաստում է սառույցների ավելի արագ հալչելուն: