Խոշոր վթար Գեղարքունիքում. վիրավորներ կան
SocietyԳեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 29-ին ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վազաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են LADA 2170 մակնիշի 71 MN 100 համարանիշի եւ ՎԱԶ 2106 մակնիշի 35 UT 104 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով 3 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
Փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո փակել են գազաբալոնների փականը, սահմանազատել տարածքը։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։