ԱՄՆ-ում Գերմանիային, Ֆրանսիային եւ Բրիտանիային զգուշացրել են խուսափել Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցումից
International newsԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատորները նամակներ են ուղարկել Միացյալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրության վերաբերյալ, հայտնում է t-online.de պորտալը՝ վկայակոչելով ուղերձը:
Պարբերականի տեղեկություններով՝ հինգշաբթի նամակներն ուղարկվել են դեսպանատներ, դրանք ստորագրել են հանրապետական սենատորները, որոնց թվում են՝ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն, Թոմ Կոտոնը եւ այլք:
Դրանցում նշվում են, որ ամերիկյան պատժամիջոցները ոչ թե ուղղակլի կառավարական որոշում են, «դրանցից շատերը ծնվել են Կոնգրեսի ընդունած դաշնային օրենքներից»:
«Մենք գրում ենք, որ ձեզ կոչ անենք հետեւել ամերիկյան բոլոր պատժամիջոցներին, ինչպես նաեւ ընդգծենք, որ մեր հատուկ մտահոգությունը կառաջացնեն ամերիկյան օենքներից խուսափելու կամ դրանք խափանելու ձեր փորձերը»,- նշված է նամակում:
Սենատորները նաեւ նշել են, որ սահմանափակող միջոցառումները ԱՄՆ կշռադատված եւ երկարաժամկետ քաղաքականությունն է, եւ եվրոպական երկրների կողմից դրանք շրջանցելու փորձերը հետեւանքներ կունենան:
«Դրանցից խուսափելու կամ դրանք խափանելու ցանկացած փորձ կարող են հանգեցնել ԱՄՆ կառավարության հետ համագործակցությամբ Կոնգրեսի գործողությունների»,- զգուշացրել են կոնգրեսականները: