Մոսկվայում մեկ օրում ամսական նորմայի 47 տոկոսի չափով անձրև է տեղացել
International newsՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ու դրա շրջակայքում նախօրեին տեղացել են ամսական նորմայի 47 տոկոսի չափով անձրևներ։ Այս մասին գրում է moslenta.ru-ն։
Օդերևութաբանները նշել են, որ ամռան կեսին տեղումների քանակի մինչ օրս չգերազանցված ռեկորդը գրանցվել է 1981 թվականին, երբ մեկ օրում 62 մմ տեղումներ էին արձանագրվել։
Մասնագետները փաստում են, որ այժմ Մոսկվայում սպառնված է հուլիսյան տեղումների առավելագույն քանակի 97 տոկոսը։ Ըստ կանխատեսոմների՝ նոր տեղումներ այս ամիս չեն սպասվում։
Նշվում է, որ առանձնակի հորդառատ անձրևներ են տեղացել հատկապես Մոսկվայի մարզի Նարո Ֆոմինսկ, Վոլոկոլամսկ, Տոլստոպալցեվո և Պավլովսկիյ Պոսադ շրջաններում։