«Սպորտինգը» պատրաստ է ցածր գնով բաց թողնել Սեյդու Դումբիային
Sport«Սպորտինգի» հարձակվող Սեյդու Դումբիան հնարավոր է լքի պորտուգալական ակումբը:
«Sport-express»-ի տեղեկություններով 30-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները նոր ակումբ են փնտրում: Լիսաբոնյան ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 2 մլն եվրոյի դիմաց: «Սպորտինգն» այս պահին երկու հստակ առաջարկ ունի: Մեկը իսպանական «Ժիրոնայից», որը պատրաստ է 1.5 մլն եվրո վճարել տրանսֆերի համար, մյուսը Սաուդյան Արաբիայից:
Դումբիան «Սպորտինգում» է հանդես գալիս 2018 թվականի հունվարից, նա 14 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի առաջնությունում: