Վերջին օրերին Իսպանիայի ափերի մոտ շուրջ 1200 ներգաղթյալ է փրկվել
International newsԻսպանիայի ծովային որոնողա-փրկարարական ծառայությունը վերջին մի քանի օրում փրկել է ծովային ճանապարհով Եվրոպա հասնել փորձող ավելի քան 1200 փախստականի, այս մասին հաղորդում է korrespondent.net կայքը։
«Միգրացիոն խնդիրը Եվրոպայի խնդիրն է, և դրա համար անհրաժեշտ է համաեվրոպական որոշում», - ասել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան։
Վերջինս նաև մեղադրել է երկրի նախկին իշխանություններին իրենց պահպանողական մոտեցման ու ներգաղթյալներին ընդունելու ոչ բավարար պատրաստության համար։
Իսպանացի նախարարը նաև հայտնել է Ալխեսիրասե նավահանգստային քաղաքոմ ներգաղթյալների համար նոր բացված ճամբարի մասին։