Հունաստանում անտառային հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 91-ի
International newsՀունաստանում հուլիսի 23-ին տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհի հետևանքով մահացածների թիվն այսօր հասել է 91-ի, ավելի վաղ հաղորդվում էր 87 զոհի մասին։
Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը, հղում անելով Associated Press-ին, 25 մարդ մինչ այս պահը համարվում են անհայտ կորած։
Բացի այդ՝ զոհվածներից 28-ի մարմինները դեռևս մնում են չճանաչված։
Առայժմ դեռևս հիվանդանոցներում են գտվում 44 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:
Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: