Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Արդյունքում շուրջ 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հարկ է նշել, որ դեռևս 2012 թվականին հիմնովին լուծվել էր նաև երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին կրթամշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում. «Վերջին տարիներին, ինչպես գիտեք, քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում ավելի ու ավելի շատ տեղ է հատկացվում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններին, և ամեն տարի ավելի շատ թվով նման հաստատություններ են նորոգվում կամ հիմնանորոգվում: Ջեռուցման խնդիրն արդեն լուծված է, և այժմ մենք հնարավորություն ունենք գումարներն ուղղել այդ հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը: Այս տարի մենք նորոգեցինք 11 երաժշտական, 3 արվեստի դպրոցներ, 12 գրադարան: Նորոգված դպրոցներց է նաև երաժշտական այս դպրոցը, որտեղ, ըստ էության, հիմնանորոգում է կատարվել. փոխվել են դռներն ու պատուհանները, նորոգվել է մանրահատակը: Նորոգվել է նաև ճակատային հատվածը, որը, ինչպես տեսաք, նաև թեքահարթակով է կահավորվել: Մեր երեխաներն արդեն հնարավորություն ունեն իրենց պարապունքներն անցկացնել, տաք, մաքուր ու հարմարավետ դասարաններում, և ես համոզված եմ, որ այս աշխատանքներից հետո դպրոց հաճախող երեխաների թիվն էլ ավելի կշատանա: Վստահեցնում եմ, որ մայրաքաղաքի մշակութային հաստատությունների նորոգման մեր ծրագրերը լինելու են շարունակական, և արդեն հաջորդ տարի մենք հիմնականում կլուծենք այս խնդիրը՝ միջոցներն այդուհետ հիմնականում ուղղելով գույքի թարմացմանն ու երաժշտական նոր գործիքների ձեռքբերմանը»: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև հ. 92 մանկապարտեզ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախակրթարանում իրականացված աշխատանքների մանրամասները՝ տնօրենը նշել է, որ ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են մանկապարտեզի խմբասենյակները, ինչպես նաև շուրջ 1200 քմ բակային տարածքը: Հարկ է նկատել, որ մանկապարտեզը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներով երեխաներին։ Հիմնանորոգված խմբասենյակներից երեքը նախատեսված են հենց այդ երեխաների համար: Բացի այդ, մանկապարտեզում կան նաև վերականգնողական թերապիայի համար հատկացված սենյակներ: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետն ընդգծել է, որ մանկապարտեզներում ջեռուցման խնդիրը հիմնովին լուծելուց հետո քաղաքապետարանն այսօր հստակ ծրագրեր է իրականացնում նաև նախակրթարանների հիմնանորոգման ու նոր գույքով ապահովելու ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարևոր նշանակություն ուներ:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor